ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը

Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը
20.08.2026 | 22:09

Քաղաքականության ապաքաղաքականացումը հանրային միջավայրից բարձրացել և հասել է քաղաքական միջավայր: Կասեք՝ ինչու՞, բացատրեմ: Հայաստանում այսօր տեղի է ունեցել երկու իրադարձություն:

Նույն օրը Հայաստանի վարչապետը Տիգրանաշենն անվանում է «Քյարքի» և հայտարարում, որ այն հայկական տարածք չէ։

Եվ նույն օրը Հայաստանի Ազգային ժողովը աշխատում է ուղիղ 10 ժամ։

Կարծես պիտի ենթադրել, որ խորհրդարանը 10 ժամ քննարկել է հենց սա՝ պետության տարածքը, սահմանը, ինքնիշխանությունը և երկրի ղեկավարի հայտարարության քաղաքական, իրավական ու անվտանգային հետևանքները։ Ինչ կերպ էլ դա լիներ, ինչ կանոնակարգումից ու ընթացակարգից էլ դա դուրս լիներ, դա և միայն դա պետք է լիներ քաղաքականության սիրտ համարվող խորհրդարանում:

Բայց՝ ոչ։

Խորհրդարանը 10 ժամ զբաղված էր ընթացակարգային զրո նշանակության հարցերով։ Եվ այստեղ արդեն խնդիրը ոչ միայն իշխանությունն է, որին կարծես լրիվ OK էր, որ քննարկվեն իր կողմից ձախողված ընտրությունները, այլ խնդիրը ամբողջ քաղաքական համակարգի բովանդակային մահն է։

Երբ գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային խոսքում վերասահմանում է պետության տարածքային պատկանելիության հարցը, ինչ-որ հղումներով, իսկ նույն պետության խորհրդարանը կարողանում է տասը ժամ աշխատել այնպես, կարծես ոչինչ չի կատարվել, խորհրդարանը դադարում է լինել քաղաքական ինստիտուտ։ Այն վերածվում է գործող պետության ֆոնային դեկորացիայի։ Պետության տարածքի մասին քաղաքական հայտարարությունը՝ մի կողմում։ Տասը ժամանոց խորհրդարանական զբաղվածությունը՝ մյուս, բա սա քաղաքականության ապաքաղաքականացում չի, ի՞նչ է:

Եվ այդ երկու պատկերների միջև եղած անդունդն այսօր Հայաստանի քաղաքական համակարգի ամենաճշգրիտ ախտորոշումն է։

Էստեղ արդեն ամեն բան ավարտվում է։

Որովհետև, եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը։

Հարցն այն է՝ այդ դեպքում ընդհանրապես ինչի՞ համար է նրա քաղաքական գոյության իմաստը, եթե ոչ՝ քաղաքականության ապաքաղաքականացման:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ